Ֆիլիպիններում այսօր տեղի է ունեցել հզոր երկրաշարժ։ Ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 7.1 մագնիտուդ։ Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, կան զոհեր և ավերածություններ։ Այս պահի դրությամբ հայտնի է 20 զոհի մասին, հարյուրավոր մարդիկ վիարավորվել են։ Ցունամիի վտանգ չկա։
ABC հեռուստաալիքի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բոհոլ կղզու հարևանությամբ՝ 33կմ խորության վրա։