տուն Քաղաքական Միջազգային Ֆիզիկոսները փորձում են փրկել դա Վինչիի անհետացող նկարը

Ֆիզիկոսները փորձում են փրկել դա Վինչիի անհետացող նկարը

95
0

rsz_060314_lw_davinciԴա Վինչիի՝ կարմիր կավճով արված հայտնի ինքնանկարն անհետանում է, այն ծաղկել է ու պատվել հետքերով: Վերականգնողներին օգնության են հասել ֆիզիկոսները: Այս մասին հաղորդում է The New Scientist-ը:

«Դիմանկարն արվել է 1500-ական թվականների սկզբներին և դարերի ընթացքում պահվել է ծայրահեղ վատ պայմաններում: Թուղթը վնասվել է լույսից, խոնավությունից, միկրոօրգանիզմներից և աղտոտումից. այս ամենը բերել է թղթի դեղնելուն և խունանալուն», — նշում է պարբերականի կայքը:

Գիտնականները մանրակրկտորեն ուսումնասիրել են դիմանկարը, որպեսզի որոշեն դանդաղել է արդյոք քայքայումն այժմ, երբ նկարը պահվում է ժամանակակից կարգավորվող պայմաններում: Նրանք չէին կարող վնասել թուղթը, այդ պատճառով ստեղծել են առանց նմուշ վերցնելու աշխատանքի յուրահատուկ մեթոդ, որի ընթացքում օգտագործվել է լույսի արտացոլման տեխնոլոգիան: