տուն Լուրեր «Ֆեյքերի մասին օրենքը» կարող է չմտնել ԱԺ օրակարգ

«Ֆեյքերի մասին օրենքը» կարող է չմտնել ԱԺ օրակարգ

209
0

Naira-Zohrabyan

Ազգային Ժողովի մի շարք պատգամավորներ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ են փորձում շրջանառության մեջ դնել ԱԺ-ում: Օրենքը, որը ստացել է «Ֆեյքերի մասին օրենք» անունը, բավական բուռն քննարկումների տեղիք է տվել: Շատ լրատվամիջոցների ղեկավարներ կարծում են, որ այս օրենքով փորձ է արվում ճնշել ԶԼՄ-ներին և ստեղծել նրանց ազդելու ևս մեկ հավելյալ գործիք: Քաղաքական շրջանակներում քննարկվում է այս նախագծի անպետքությունը, քանի որ այն ներկայումս որևէ կարևորություն իրենից չի ներկայացնում:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար, օրենքի համահեղինակ Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ շատպել պետք չէ և ներկայումս իրենք լսում են լրատվամիջոցների կարծիքները. «Մենք կլսենք լրատվամիջոցների ներկայացուցիչների կարծիքը և եթե այն հավանության չարժանանա, ապա ես ինքս կողմ չեմ լինի, որ այն մտնի ԱԺ քննարկման»,- ասաց պատգամավորը AraratNews.am_ի հետ զրույցում` ավելացնելով, որ ԱԺ-ում կազմակերպված առաջին հանրային քննարկումը բազմաթիվ հարցերի պատասխաններ տվել է: