Փորձագետ Էդգար Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել պատգամավորներին արգելափակել ԱԺ-ի ամբիոնը և թույլ չտալ քվեարկություն կատարել: Այս գրառմանը ֆեյսբուքում շատ ակտիվ են արձագանքել, այդ կոչին միացել են մի շարք ակտիվիստներ: Մեկնաբանություններում նշվում է, որ սա հնարավոր է անել այն դեպքում, երբ ոչ իշխանական խմբակցությունները միավորվեն և միասնական իրականացնեն ակցիան, այլ ոչ թե մեկ-երկու պատգամավորի օգնությամբ: Ստորև ներկայացնում ենք Էդգար Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը.
-Քանի որ վատառողջ եմ եւ ցույցի գնալ չեմ կարող, ԱԺ նիստի հետ կապված այստեղ մի բան ասեմ։ Այսօր ոչ իշխանական պատգամավորները արդյունավետ ակցիա կարող են անել։ Պետք է ոչ թե դեմ քվեարկել, այլ թույլ չտալ, որ քվեարկությունը տեղի ունենա, օրինակ՝ «բլոկ» անելով ԱԺ ամբիոնը։ Այդ պրակտիկան հաճախ է կիրառվում տարբեր երկրների խորհրդարաններում։