Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը պատմել է, որ չի սպասել հրավիրվել իսպանացի Ռաֆայել Նադալի հարսանիքին: Այս մասին հայտնում է armsport.am
«Ինձ չեն հրավիրել, չնայած ես չէի էլ սպասում: Սա խնդիր չէ: Ես շնորհավորել եմ նրան հարսանիքի օրն ու պատասխան չեմ ակնկալել: Գիտեի, որ նա ավելի կարևոր գործեր ունի:
Օրինակ՝ մեծ խնջույքը:
Ուրախ կլինեմ տեսնել նրան ու հարցնել, թե ամեն ինչ ինչպես անցավ»,- Ֆեդերերի խոսքերն է փոխանցում Tennis World USA-ը:
Նշենք, որ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 19-ակի չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալի և իր սիրեցյալ Մարիա Ֆրանցիսկոյի հարսանիքից առաջին լուսանկարներն արդեն սոցցանցերում են:
Հարսանիքը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ հոկտեմբերի 19-ին, Մալյորկա կղզում։