տուն Քաղաքական Միջազգային Ֆարերյան կղզիներում կանանց զգալի պակաս է զգացվում

Ֆարերյան կղզիներում կանանց զգալի պակաս է զգացվում

209
0

url

Ֆարերյան կղզիներում կտրուկ նվազում է ծնելիության աստիճանը, ինչը կարող է լուրջ վտանգ հանդիսանալ գաճաճ այս պետության համար։ Վերջին տեղեկություններով՝ Ֆարերյան կղզիների բնակչության թիվը կազմում է 48.5 հազար մարդ, ընդ որում՝ տղամարդկանց թիվը զգալի գերազանցում է կանանց թվին։

Շատ կանայք տեղափոխվում են հարևան երկրներ՝ կրթություն ստանալու նպատակով, սակայն նրանց մի մասը ետ չի վերադառնում։ Այս տեմպերով բնակչության թիվը մինչև 2023 թվականը կհասնի 37 հազարի։

Ինչպես տեղեկացնում է MigNews-ը, Ֆարերյան կղզիների տղամարդիկ, կարծես, լուծել են կանանց խնդիրը և սկսել են կանայք «ներմուծել» Ֆիլիպիններից և Թաիլանդից։ 2006 թվականից ֆիլիպինյան և թաիլանդական համայնքները, որոնք ամենամեծն են կղզիներում, աճել են երկու անգամ։ Այդ համայնքներում հիմնականում կանայք են։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here