Ժամանակակից լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ «Մոնակոյի» կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն սկսել է վնասվածքից հետո վերականգնողական վարժությունները։ Հիշեցնենք, որ նա վնասվածք էր ստացել մեկ ամիս առաջ Ֆրանսիայի առաջնության խաղերից մեկում։
28-ամյա կոլումբիացին արդեն քայլում է և ջրային վարժություններ է կատարում։ Նախկինում հաղորդվում էր, որ Ֆալկաոն կարող է բաց թողնել Մունդիալ 2014-ը, որը կայանալու է Բրազիլիայում հունիս-հուլիս ամիսներին։