Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն մտադիր է վերկանգնվել ծանր վնասվածքից մինչև 2014 թվականի հունիսին Աշխարհի ֆուտբոլի առաջնության սկիզբը: Նրա խոսքերով` նա շատ արագ առողջանում է, իսկ ծունկն արագ է վերականգնվում: Հիշեցնենք, որ «Մոնակոյի» հարձակվողը վնասվածք է ստացել երեք ամիս առաջ և վիրահատվել է:
«Հույս ունեմ, որ կարող եմ մասնակցել աշխարհի առաջնությանը: Սակայն դեռ վաղ է խոսել այդ մասին վստահաբար: Նշեմ, որ ես արագ եմ վերականգնվում: Ֆիզիոթերապիան շատ հաջող է ընթանում: Ծունկը լավ է արձագանքում բուժմանը, ինչն ինձ թույլ է տալիս ավելացնել ծանրաբեռնվածությունը: Ուրախ եմ, որ վերականգնումն արագ է տեղի ունենում: Մենք առաջ ենք նրանից, ինչ նախատեսվում էր: Մեծ ցանկություն և մոտիվացիա ունեմ խաղադաշտ վերադառնալու համար», — ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում BBC-ին: