«Ռեալ» ֆուտբոլային ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում Կոլումբիայի և «Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյի նկատմամբ։ Մադրիդյան ակումբը պատրաստ է 60 մլն եվրո առաջարկել կոլումբիացու համար։
Ֆալակոն չի մասնակցում աշխարհի առաջնությանը, քանի որ վնասվածք ունի, սակայն դա չի խանգարում նրան, որ «Ռեալը» նման առաջարկ անի «Մոնակոյին»։ Բացի այդ, «արքայական ակումբը» հրաժարվել է Ուրուգվայի և «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսին գնելու գայթակղությունից, քանի որ նա որակազրկվել է Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կյելինիին կծելու համար։ Այսօր նաև հայտնի է դարձել, որ Լուիս Սուարեսը պայմանավորվածություն է ձեռք բերել «Բարսելոնայի» հետ։
Հիշեցնենք, որ «Մոնակո» տեղափոխվելուց առաջ Ֆալկաոն հանդես է եկել Մադրիդի «Ատլետիկոյում»։