Այսօր հայտնի է դարձել, որ աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն չի մասնակցի Աշխարհի առաջնությանը։
Կոլումբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարակված վերջնական հայտացուցակում բացակայում է ՊՍԺ-ի ֆուտբոլիստի անունը, ով տարվա սկզբին ստացել էր լուրջ վնասվածք և այդպես էլ չկարողացավ վերականգնվել մինչև Մունդիալ 2014-ը։
Թեպետ Ֆալկաոյի ներկայացուցիչներն ասում էին, որ նա կարող է մասնակցել Աշխարհի առաջնությանը, բայց ոչ լիարժեք կերպով, այդուհանդերձ, Կոլումբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խոսե Պիկերմանը որոշել է ռիսկի չդիմել և նրա փոխարեն հայտացուցակում նշել այլ անուն։
Հիշեցնենք, որ խմբային փուլում Կոլումբիայի հավաքականը մրցելու է Հունաստանի, Կոտ դ՚Իվուարի և Ճապոնիայի հավաքականների հետ։