Ռուսաստանի հավաքանաի գլխավոր մարզիչ, իտալացի Ֆաբիո Կապելլոն հայտարարել է, որ կաշխատի ՌԴ հավաքականի հետ մինչև 2018թ.-ը, -հաղորդել է sports.ru պարբերականը:«Հնարավո՞ր է արդյոք, որ ես մարզեմ Իտալիայի հավաքականը: Այդ հարցին ես արդեն բացասական պատասխան եմ տվել»,- ասել է նա:Հիշեցնենք, որ ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն նախկինում հայտարարել էր, որ Ֆաբիո Կապելլոյին առաջարկվել է երկարաձգել պայմանագիրը մինչև 2018թ.-ը:« Ես լիովին կենտրոնացած եմ Ռուսաստանի հավաքականում մինչև 2018թ-ը աշխատելու վրա»,- ասել է Կապելոն:
Համաձայն որոշ լուրերի, Կապելլոյի հետ պայմանագրի երկարաձգման մեջ հետաքրքրություն էր ցուցաբերել անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: