Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի 11-րդ օրվա մեդալների վերջին հավաքածուն ավանդույթի համաձայն խաղարկեցին ֆրիսթայլի վարպետները։
Սքի հալֆփայփ ձևում լավագույնը ճանաչվեց ամերիկացի մարզիկ Դևիդ Ուայզը, ով վաստակեց 92 միավոր։ Երկրորդ տեղում կանադացի Մայքլ Ռիդն է 90.60 միավորով, երրորդը՝ ֆրանսիացի Քևին Ռոլանն է (88.60 միավոր)։
Տեղեկացնենք, որ սա ամերիկացիների 6-րդ ոսկին է Սոչի 2014-ում։