Time ամսագիրն այս լուսանկարը հրապարակել է «օրվա ամենաերջանիկ երեխան» խորագրով։
Լուսանկարում 9-ն ամսական Լեքսի Սքոթն է, ով մայրիկի հետ մասնակցում էր Ալաբամա Նահանգի Նորթփորթ քաղաքի օրվա կապակցությամբ տոնակատարությանը։ «Ձյունն իսկական չէ, քանի որ ջերմաստիճանն այդ երեկո եղել է +16 աստիճան, սակայն մենք չենք ասի մանուկին ձյուն արտադրող մեքենայի մասին, քանի դեռ չի մեծացել», — գրում է Time-ը։