Ռուսաստանի քննչական կոմիտեն Եգոր Շերբակովի սպանության գործով կասկածյալ ադրբեջանցի Օրհան Զեյնալովի նկատմամբ մեղադրանք է առաջադրել: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում կատարելով քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Ստուկալովին:
Մեղադրանքն առաջադրվել է ՌԴ Քրեական օրեսգրքի 105 հոդվածի համաձայն (սպանություն): Ծանրացուցիչ հանգամանքներից կախված՝ նախատեսվում է մինչև իսկ ցմահ ազատազրկում: