ԽՈՅ
Օրը կուրախացնի լավ նորություններով: Կասկածներն ու տագնապներն անցյալում կմնան, կկենտրոնանաք նոր նպատակների վրա ու
լավատեսությամբ կնայեք ապագային: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, որոնց հետ ժամանակին մոտ
էիք:Հետաքրքրասեր կլինեք, անընդհատ հարցեր կտաք: Շատ նոր ու օգտակար բաներ կիմանաք: Մի կորցրեք վաղուց հետաքրքրող գործով զբաղվելու
հնարավորությունը. ձեր բնատուր տաղանդները կօգնեն նրանում արագ հաջողությունների հասնել:
ՑՈՒԼ
Օրվա սկիզբը բարդ կլինի: Այս ժամանակ ճանապարհին կարող են դժվարություններ առաջանալ, չեն բացառվում տարաձայնությունները մարդկանց
հետ, որոնց ձեզ համախոհ եք համարում: Որոշ ժամանակ կանցնի ու իրավիճակը կփոխվի դեպի լավը, ուժերի ներհոսք կզգաք, կհասկանաք՝ ինչ է
պետք անել:Կարևոր գործերը լավ է պլանավորել օրվա երկրորդ կեսի համար. այդպես ավելի արագ հաջողությունների կհասնեք ու քիչ կհոգնեք:
Երեկոն հաճելի հանդիպումներ է խոստանում: Դրանք կարող են լինել ընկերական կամ սիրային. երկու դեպքում էլ լավ ժամանակ կանցկացնեք:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Գործերի վրա կենտրոնանալը բարդ կլինի: Օրն ավելի հարմար է հանգստի համար: Պայմանների փոփոխությունը, հաճելի շփումները, հետաքրքիր ու
չհոգնեցնող զբաղմունքները կօգնեն բարձրացնել տրամադրությունը ու ավելի լավատես լինել:Ցանկալի չէ ֆինանսական հարցեր լուծելն ու խոշոր
գնումներ անելը: Գումարը կորցնելու վտանգ կա: Անհարթ կլինեն ավագ հարազատների և այն մարդկանց հետ հարաբերությունները, որոնք
մասնակցում են ձեր կյանքին, օգնում են գործով կամ խորհրդով:
ԽԵՑԳԵՏԻՆ
Օրը կարող է անհաջող սկսվել, սակայն արագ գլուխ կհանեք ծագած խնդիրներից: Հիմա ժամանակը զուր չեք վատնի, շրջապատին էլ կշտապեցնեք,
այնպես որ՝ շատ բան կարող եք հասցնել: Նոր համախոհներ ու ընկերներ ձեռք բերելու շանս կա: Հատկապես լավ լեզու կգտնեք կանանց հետ. նրանց
օգնությունը տեղին կլինի:Հնարավոր են դրամական մուտքեր, գործարքներ, որոնց շնորհիվ ձեր ֆինանսական վիճակը կբարելավվի: Օրվա երկրորդ
կեսը հարմար է գնումների համար: Կարող եք ձեզ համար ինչ-որ բան գնել, նվերներ ձեռք բերել մտերիմների համար:
ԱՌՅՈՒԾ
Համառություն ու հաստատակամություն կցուցաբերեք, չեք հրաժարվի մտածածից, նույնիսկ եթե պայմաններն ամենալավ ձևով չդասավորվեն:
Այդպիսի մոտեցումը հիանալի պտուղներ կտա. սպասվածից ավելիին կհասնեք: Ձեր հաջողությունները ուժեղ տպավորություն կթողնեն շրջապատի
վրա. շատերը ձեզ կդիմեն խորհուրդներով, կխնդրեն կիսվել փորձով:Օրը հարմար է կարևոր հարցերը լուծելու համար: Խելացի կդատեք, հույզերին չեք
տրվի ու պրովոկացիաներին զոհ չեք գնա: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա ձեզ մոլորության մեջ գցել:
ԿՈՒՅՍ
Այսօր կարող եք լուրջ հաջողությունների հասնել ինչպես ձեր, այնպես էլ մտերիմների համար կարևոր գործերում: Լավ կհասկանաք, թե ինչի եք ձգտում, և ոչ ոք չի կարողանա ձեզ շեղել ուղուց: Վստահությունը, որով գնում եք դեպի նպատակը, ուժեղ տպավորություն կթողնի շրջապատի վրա: Նոր համախոհներ գտնելու, ազդեցիկ անձանց հովանավորությունը ձեռք բերելու շանս կա: Բարենպաստ օր է ապագայի մասին խորհելու ու պլաններ
կառուցելու համար:
Այդ մասին կարող եք զրուցել մտերիմների հետ. նրանք կաջակցեն ձեր գաղափարներին ու ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն:
ԿՇԵՌՔ
Օրը բարենպաստ ու արդյունավետ կլինի: Ձեզ շատ բան կհետաքրքրի, ոգևորությամբ կստանձնեք նոր գործերը, չեք վախենա դժվարություններից ու
խոչընդոտներից, որոնք կարող են ծագել ճանապարհին: Կարող եք զբաղվել տան հարդարանքով, վերանորոգում պլանավորելով. այստեղ
երևակայությունը շատ տեղին կլինի ու անսպասելի որոշումներ կհուշի:Կուրախացնեն աշխարհիկ միջոցառումները, որտեղ լավ ժամանակ
կանցկացնեք, կշփվեք հաճելի մարդկանց հետ: Չեն բացառվում սիրային արկածները, շատերին խելքահան կանեք:
ԿԱՐԻՃ
Օրվա սկիզբը հիանալի կլինի. մի քանի ժամվա ընթացքում շատ բան կհասցնեք անել: Սակայն ձեր արարքները շրջապատին տարօրինակ կթվան, ինչոր մեկը կարող է ձեզ համոզել հրաժարվել մտածածից: Բայց ժամանակը վեճերի վրա չեք ծախսի ու շուտով կպարզեք, որ միակ ճիշտ ուղին էիք ընտրել: Օրվա երկրորդ կեսն անհանգիստ կանցնի: Ստիպված կլինեք մի քանի գործով միաժամանակ զբաղվել: Դրա հետևանքով կարող եք սխալներ
անել ու շուտ կհոգնեք: Բարեբախտաբար, կողքին կլինեն մտերիմ մարդիկ, որոնք միշտ պատրաստ են օգնել ձեզ:
ԱՂԵՂՆԱՎՈՐ
Աշխատեք չբարկանալ դատարկ բաների պատճառով, այսօր շատ բան կախված կլինի ցանկացած իրավիճակում հանգստություն պահպանելու ձեր
ունակությունից: Աշխատեք խուսափել մտերիմների հետ վեճերից. դրանք կարող են երկար ժամանակով փչացնել հարաբերությունները ու խանգարել
ինչ-որ հին պլանների իրագործմանը:Ցանկալի չէ հեռախոսներ, կապի այլ միջոցներ գնելը. դրանք կարող են շուտ շարքից դուրս գալ: Երեկոն նվիրեք
հանգստին. օրվա այս հատվածում բարդ ու հոգնեցուցիչ գործեր պլանավորել պետք չէ: Խուսափեք ավելորդություններից:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
Այս բարենպաստ օրը դրական հույզեր կպարգևի, հնարավորություն կտա ոչ միայն լավ ժամանակ անցկացնել, այլև ինչ-որ օգտակար բան անել:
Հավանական են անսպասելի նորություններ, որոնք ձեզ կուրախացնեն ու կոգեշնչեն: Լավ է ստանձնել նոր գործերը. կասկած չկա, որ արագ հաջողությունների կհասնեք: Օրը հարմար է շփման համար: Ցանկացած հանդիպում ու բանակցություն արդյունավետ կանցնի: Երեկոյան հնարավոր են հաճելի անակնկալներ: Սիրելիի հետ հեշտությամբ լեզու կգտնեք, նրան կես խոսքից կհասկանաք:
ՋՐՀՈՍ
Օրն ուրախ ու հետաքրքիր կանցնի: Ձեզ գրավիչ գործեր, նոր առաջադրանքներ են սպասվում, որոնցից գլուխ հանել կօգնեն ընկերները: Լավ գաղափարներ կունենաք, դրանք շատ արագ կարող եք կյանքի կոչել, եթե օգտվեք իրադարձությունների բարենպաստ ընթացքից: Արագ կսովորեք նորը, հեշտությամբ կմտապահեք ինֆորմացիան, որը կարող է պետք գալ:Լավ գլուխ կհանեք անսովոր հարցերից, որոնք ուրիշներին փակուղու առջև կկանգնեցնեին: Հնարավոր են անսպասելի դրամական մուտքեր, նվերներ ու անակնկալներ: Երեկոյան ընկերական շրջապատում ուրախանալու շանս կունենաք:
ՁԿՆԵՐ
Օրը հարմար է կարևոր ու օգտակար գործերի համար: Ուժ ու էներգիա կունենաք, ճիշտ ժամանակին հաստատակամություն կցուցաբերեք, և դա կօգնի հասնել վաղուց դրված նպատակներին: Հնարավորություն կունենաք լավ գումար աշխատել և շահավետ գործարքներ կնքել: Որոշ Ձկներ կմեծացնեն եկամուտները:
Հաջող կանցնեն ուղևորությունները: Հոգնածություն չեք զգա, նույնիսկ եթե ճամփին շատ ժամանակ անցկացնեք: Ճանապարհին չեն բացառվում սիրային ծանոթությունները, որոնք հաճելի շարունակություն կստանան: