տուն Լուրեր Օրենքը խանգարում է մեր աշխատանքին, բայց Հայաստանում մնալ և աշխատելն անհնար չէ....

Օրենքը խանգարում է մեր աշխատանքին, բայց Հայաստանում մնալ և աշխատելն անհնար չէ. ատամնաբույժ

136
0

dentist_1913668b

2013թ. ուժի մեջ մտավ «Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրենքը, որը նախատեսում էր ատամնաբուժարանների աթոռների վրա հարկեր սահմանել` մինչեւ երեք աթոռի դեպքում՝ ամսական 60-100 հազար դրամ, իսկ չորրորդ աթոռից սկսած` ամսական 48 հազար դրամ։
Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հայ ատամնաբույժները բողոք սկսեցին, նրանց մեծ մասն էլ շտապեց արտագաղթել ու այլ երկրում շարունակել աշխատանքը:
Այսօր արդեն գրեթե մեկ տարի է անցել նոր օրենքի գործողության մեջ մտնելուց հետո, ու կարծես բողոքներ այլևս չեն լսվում: Ատամնաբուժ Ռաֆայել Ենգիբարյանին ևս նոր օրենքը չէր գոհացնում, սակայն նա չի շտապել արտագաղթել Հայաստանից և ապագայում էլ չի պատրաստվում:
«Իհարկե, որոշ ծառայություններ թանկացել են, բայց մենք փորձել ենք հնարավորինս քիչ բարձրացնել գները: Իմ ծանոթ ատամնաբույժներից ավելի շատ արտագաղթել են, քան մնացել: Օրենքը խանգարում է մեր աշխատանքին, բայց Հայաստանում մնալ հնարավոր է»,- ասում է բժիշկը: