տուն Քաղաքական Հայաստան Օրենսդրական փոփոխություններ է առաջարկում պաշտպանության նախարարությունը

Օրենսդրական փոփոխություններ է առաջարկում պաշտպանության նախարարությունը

223
0

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու առաջարկն այսօր քննարկվեց Ազգային ժողովում: Փոխնախարար Գաբրիել Բալայանն առաջարկություն ներկայացրեց, որով նախատեսվում է փոխհատուցել այն զինծառայողներին, որոնք հակառակորդի նախահարձակ գործողությունների ժամանակ վիրավորվել են:

Այսպիսով առաջարկվում է հազար դրամների հիմնադրամի շահառու հանդիսանան նաև մարտական հերթապահության կամ մարտական առաջադրանք իրականացնելու ժամանակ թշնամու կողմից նախահարձակման ժամանակ վիրավորված այն զինծառայողները, ովքեր ստացել են առաջին կամ երկրորդ աստիճանի հաշմանդամության կարգ:

«Խոսքն այն դեպքերի մասին է, որ կարող է լինել նաև թիկունքում, զորամասում, երբ հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ կատարի կամ հրթիռակոծի, ինչի հետևանքով զինծառայողը ստանա առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն: 2008 թ. մինչ այժմ նման խմբի 9 շահառու կա»,- ասաց փոխնախարարը:

Գաբրիել Բալայանն ասաց նաև, որ հազար դրամների հիմնադրամի շահառուների ցանկն այս տարվա ընթացքում փոփոխության կենթարկվի: Շահառուների տարեկան շեմը կհասցվի մինչև 1998 թվականը:

Հայկ Մագոյան