Երկու հարյուր հազար ռոտիս (հնդկական լավաշ), 1.5 հազար տոննա դալ (ոսպով սուպ) և այլ սնունդ է օրական տրամադրվում 100 հազար մարդու հնդկական Ամրիսթար քաղաքի Ոսկե տաճարում տեղակայված անվճար խոհանոցում։ Սա, թերևս, ամենամեծ խոհանոցներից է, որը շահագործվում է ամբողջ աշխարհում։
Այս գաղափարը գործում է մի քանի դար, այն նախաձեռնվել է Սիքհ նահանգի հիմնադիր Նանակ գուրույի կողմից։ Նոյմեբերի 17-ին նշվել է նրա ծննդյան 545-ամյակը։ Այստեղից ոչ ոք քաղցած չի հեռանում, և բոլորը ստանում են տաք սնունդ։ Խոհանոցի կազմակերպիչներն ասում են, որ տոնական օրերին այցելուների թիվը կրկնապատկվում է։ Ամեն օր նրանք օգտագործում են 7 հազար կգ ալյուր, 1.2 հազար տոննա բրինձ, 500 կգ կարագ և այլն։ Այստեղ աշխատում է 450 մարդ, ինչպես նաև հարյուրավոր կամավորներ։
Կամավորները օրական լվանում են 300 հազար ափսե, գդալ և բաժակ, որոնք օգտագործվում են այցելուների կողմից։ Խոհանոցի կերակուրը բուսական է և գնվում է ամբողջ աշխարհում իրականացվող հանգանակություններով։ Խոհանոցի տարեկան բյուջեն կազմում է հարյուր միլիոնավոր դոլարներ։ Այս մասին ռեպորտաժ է նախապատրաստել Al-Jazeera հեռուստաալիքը։