Բրիտանացի գիտնականները պարզել են, որ օտար լեզուների ուսումնասիրությունը դրական ազդեցություն է ունենում մարդու ուղեղի վրա նույնիսկ ծերության ժամանակ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Էդինբուրգի համալսարանի գիտնականների ուսումնասիրությանը մասնակցել է 262 կամավոր։ Նրանք ուսումնասիրել են կամավորների՝ 11 տարեկանում գլխուղեղի ուսումնասիրությունը 70 տարեկանում արված հետազոտության արդյունքների հետ։ Նրանք եկել են եզրակացության, որ գլխուղեղի աշխատանքը՝ ընթերցելու հմտությունները, խոսքը և մտավոր կարողությունները բարելավվել են շնորհիվ օտար լեզվի իմացության։
Հետազոտության հեղինակները շեշտում են, որ երկրորդ լեզվի բարենպաստ ազդեցությունը նկատելի է նույնիսկ ծեր տարիքում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Annals of Neurology գիտական ամսագրում։