տուն Աշխարհ «Օսկար» մրցանակաբաշխության անցկացման օրը փոխվել է

«Օսկար» մրցանակաբաշխության անցկացման օրը փոխվել է

287
0

Հաջորդ տարի կայանալիք «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 25-ին: Այս մասին ասված է կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի թվիթերյան էջում:

«Հաջորդ տարի «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 25-ին: Դա ճիշտ է»,- գրված է հայտարարությունում: Ակադեմիան նախատեսում է հաջորդ տարվա փետրվարի 9-ին հրապարակել մրցանակների համար դիմորդների կարճ ցուցակները` մի շարք անվանակարգերում: Մրցանակաբաշխության հավակնորդները հայտնի կդառնան 2021 թ. մարտի 15-ին:

Հիշեցնենք, որ «Օսկարի» 93-րդ մրցանակաբաշխությունը պետք է կայանար 2021 թվականի փետրվարի 28-ին: