Ամերիկացի դերասան Ջարեթ Լետոն, ով այսօր «Օսկար» է ստացել «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում, իր ելույթում անդրադարձել է Ուկրաինայում, ինչպես նաև Վենեսուելայում ծավալվող իրադարձություններին։
«Ուկրաինայի և Վենեսուելայի ցուցարարներ, մենք մտածում ենք Ձեր մասին», — ասել է նա։ Նրա ելույթն առաջինն էր 86-րդ մրցանակաբաշխության ժամանակ։ Այս մրցանակը նա ստացել է «Գնորդների դալասյան ակումբը» ֆիլմում կատարած դերի համար։
Տեղեկացնենք նաև, որ ռուսական «Առաջին ալիքը» հրաժարվել էր ցուցադրել «Օսկարի» մրցանակաբաշխությունը։