Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը դիտել է 43 մլն մարդ։ Այս մասին են վկայում Nilsen հետազոտական ընկերության կողմից հրապարակված տվյալները։
ABC հեռուստաալիքի ուղիղ եթերում այն դիտել է 43 մլն մարդ։ 18-49 տարեկանների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 12.9 տոկոսով։ Շատերն այս մրցանակաբաշխության ամենաստացված դրվագը համարում են վարող Էլեն Դեջեներեսի խմբակային «սելֆին», որում լուսանկարվել են շատ հայտնի դերասաններ։ Բացի այդ, Դեջեներեսը դահլիճ էր պատվիրել պիցցա, ինչը ոմանք գնահատեցին դրական, ոմանք էլ որակեցին որպես անհաջող մտահղացում։
Իսկ ամենաքննարկվող թեման, անկասկած, Դի Կապրիոյի հերթական պարտությունն է։ Հոլիվուդյան անվանի դերասանը չորրորդ անգամ չի կարողանում ստանալ բաղձալի մրցանակը։