ՕՊԵԿ երկրներում նավթի արտահանման ծավալները հասել են 3 տարվա նվազագույն ծավալների: Ապրիլ ամիսն օրական արդյունահանվել է 29,86 մլն բարել նավթ: Այդքան քիչ ՕՊԵԿ երկրներն արդյունահանել էին 2011 թվականի հունիս ամսին:
Bloomberg-ը տեղեկացնում է, որ նավթի արդյունահանման ծավալների անկումը պայմանավորված է Սաուդյան Արաբիայում և Իրաքում նավթի արդյունահման նվազմամբ: Ապրիլին Սաուդյան Արաբիան արդյունահանել է օրական 100 հազար բարելով քիչ նավթ` ընդհանուր ծավալը հասցնելով 9,5 մլն բարելի: Նույնքան էլ նվազել է Իրաքում արդյունահանվող նավթի ծավալները` 3,25 մլն բարել: