տուն Լուրեր Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը նորանշանակ նախարարներին է ուղարկել իրենց ոլորտներում առկա խնդիրները

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը նորանշանակ նախարարներին է ուղարկել իրենց ոլորտներում առկա խնդիրները

76
0

Ombutsman Karen Andreasyan

Երեկ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը նորանշանակ բոլոր նախարարներին ուղարկել է  2013 թվականի մարդու իրավունքների  վիճակի մասին իր զեկույցի համապատասխան բաժինները: Յուրաքանչյուր նախարարի ներկայացվել է  իր կառավարման ոլորտում  նախորդ տարի  հայտնաբերված մարդու  իրավունքներին առնչվող  համակարգային խնդիրները:

Օմբուդսմենը նորանշանակ  Նախարարներին առաջարկել է Տարեկան զեկույցում ներառված խնդիրների լուծումներն  ընդգրկել  նոր Կառավարության ծրագրում և ապագա գործունեության  առաջնահերթություններում:

Օմբուդսմենը հուսով է, որ  զեկույցում վերհանված 182 համակարգային  խնդիրների զգալի մասը 2014 թվականին  կստանան իրենց համարժեք լուծումները:

 

Պաշտպանի աշխատակազմ