տուն Աշխարհ Օմանում նոր սուլթան են ընտրել

Օմանում նոր սուլթան են ընտրել

342
0

Օմանի նոր սուլթան է ընտրվել Հեյսամ բեն Թարիք Ալ Սաիդը, ով 2002 թվականից զբաղեցրել է ժառանգության և մշակույթի նախարարի պաշտոնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին, վկայակոչելով Օմանի պետական հեռուստաընկերությանը:

Շաբաթ առավոտյան պարզ է դարձել, որ Օմանի սուլթան Քաբուս բեն Սաիդը, ով երկիրը ղեկավարել  է 1970 թվականից, երկարատև հիվանդությունից հետո մահացել է 80 տարեկանում: Հայտնի է նաև, որ նա ժառանգներ չունի:

Պաշտպանության խորհուրդը իշխող ընտանիքին կոչ է արել հավաքվել և երկրի Սահմանադրության համաձայն նոր ղեկավար ընտրելու համար: Նոր սուլթանը Օմանի իշխող ընտանիքից է: