Օլիմպիական չեմպիոնուհի Սալի Փիրսոնը երեկ ռեկորդ է սահմանել 100 մետրը գդալի վրա դրված ձվով վազելով 16,59 վայրկյանում։ Հայտնի ավստրալուհին մրցումներից հետո ասել է, որ իր համար էլ անսպասելի է եղել նման մրցումին մասնակցելը։
«Ես երբեք չեմ մտածել, որ իմ առաջին համաշխարհային ռեկորդը կլինի ձվով վազքի ժամանակ, սակայն իրականում ես երջանիկ եմ», — ասել է օլիմպիական չեմպիոնուհին մրցումներից հետո։
Երեկ Սիդնեյի կենտրոնն ամբողջությամբ փակ էր այս միջոցառման համար։ Ռեկորդը սահմանելուց հետո Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչն ասել է, որ հազվադեպ է ներկա լինում նման ռեկորդների սահմանմանը․ «Ես կարծում եմ, որ այս ռեկորդը հավիտյան անգերազանցելի կմնա»։ Տեղեկացնենք նաև, որ նախորդ ռեկորդը կազմում էր 19,39 վայրկյան։