Երեկ ողբերգական միջադեպ է տեղի ունեցել Ռուսաստանի Կուրգանի շրջանում, ուր ընթանում է օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքը։ Այն բանից հետո, երբ կրակի փոխանցումավազքի իր փուլն ավարտել է շրջանում հայտնի մարզական մասնագետ Վադիմ Գորբենկոն, նա դիմել է բժիշկներին՝ նշելով, որ վատ է զգում։ Գորբենկոյին շտապ հոսպիտալացրել են, սակայն նրա կյանքը չի հաջողվել փրկել։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։
Վադիմ Գորբենկոն առաջինն էր Ուրալից դեպի արևելք սկսված փոխանցումավազքում։
Հիշեցնենք, որ Սոչիի օլիմպիական խաղերը մեկնարկում են 2014 թվականի փետրվարին։