տուն Քաղաքական Միջազգային Օլանդն ու Պուտինինը կհանդիպեն

Օլանդն ու Պուտինինը կհանդիպեն

72
0

legea-casatoriilor-intre-homosexuali-din-franta-pune-in-pericol-acordul-privind-adoptiile-cu-rusia-18452755

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հունիսի 6-ի Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափհանման հոբելյանական միջոցառումների ժամանակ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և կքննարկի Ուկրաինայի հարցը։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։

Այս հայտարարությունը Ֆրանսիայի նախագահն արել է երեքշաբթի երեկոյան ԵՄ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։ Ավելի վաղ Պուտինը հայտնել էր, որ երկկողմ հանդիպում է ունենալու Ֆրանսիայի նախագահի հետ։

Թեպետ ԱՄՆ-ի և Գերմանիայի նախագահները նույնպես ժամանելու են Ֆրանսիա, այդուհանդերձ նրանք չեն պատրաստվում հանդիպել Պուտինի հետ։ Ավելին, Օբաման իր առաջին հանդիպումն է ունենալու Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ։