տուն Քաղաքական Միջազգային Օլանդն Իրանի հետ բանակցություններում առաջ է քաշել 4 նախապայման

Օլանդն Իրանի հետ բանակցություններում առաջ է քաշել 4 նախապայման

254
0

French President Francois Hollande (R) listens to Israel's Prime minister Benjamin Netanyahu during his welcome ceremony at Jerusalem's Ben Gourion airport for a tree-days state visit on November 17, 2013

Ֆրանսիան ցանկանում է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հասնել «միջանկյալ լուծման», սակայն դրա համար ունի 4 պայման։ Այս մասին հայտարարել է Ֆրանսուա Օլանդը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Բանակցությունները կայացել են Երուսաղեմում։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը։

«Առաջին պայմանը՝ միջազգային վերահսկողությանը հանձնել Իրանի բոլոր միջուկային օբյեկտները, երկրորդը՝ դադարեցնել ուրանի հարստացումը մինչև 20 տոկոս, երրորդը՝ կրճատել դրա գոյություն ունեցող պաշարները, և վերջինը՝ դադարեցնել Արակում միջուկային կենտրոնի կառուցումը»,- հայտարարել է Օլանդը։

Նա շեշտել է, որ բանակցություններն, իհարկե, նախընտրելի են, սակայն Իրանը շատ երկար ժամանակ է ինչ մասնակցում է բանակցությունների՝ դրանք ձգվում են անվերջ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here