Ֆրանսիացի դերասանուհի Ժյուլի Գայեյին, որը, ենթադրվում է, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի սիրուհին է, չեն թույլատրել Հռոմում Ֆրանսիական ակադեմիայի ժյուրիի կազմի մեջ ընդգրկվել, հաղորդում է France 24—ը:
Գործակալության հաղորդմամբ՝ այս որոշման վրա պնդել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Օրնելի Ֆիլիպետին: «Նախարարը մերժել է նրա թեկնածությունն առանց պատճառը բացատրելու»,- հայտնում է լրատվամիջոցը:
Նշենք, որ անցած շաբաթ Closer ամսագիրը Ֆրանսիայի նախագահի և դերասանուհու հնարավոր սիրային կապի մասին տեղեկություններ են հրապարակել: