տուն Քաղաքական Միջազգային Օլանդը հրաժարվել է մեկնաբանել իր անձնական կյանքը

Օլանդը հրաժարվել է մեկնաբանել իր անձնական կյանքը

322
0

French Prime Minister Jean-Marc Ayrault delivers a speech during a new year ceremony attended by French President Francois Hollande and members of the government at the Elysee Palace in Paris

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրաժարվել է քննարկել անձնական կյանքին վերաբերող հարցերը և դերասանուհի Ժյուլի Գայեյի հետ սիրավեպը, հաղորդում է РИА Новости-ն:

«Ամեն ոք իր անձնական կյանքում փորձությունների միջով է անցնում: Սա մեր դեպքն էլ է: Բայց ես սկզբունքներ ունեմ: Անձնական հարցերը պետք է լուծվեն անձնական կյանքը հարգելու պայմաններում: Այսօր ես այս թեմայով ոչ մի հարցի չեմ պատրաստվում պատասխանել»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

Միևնույն ժամանակ նա նշեց, որ իր և իր ներկայիս զուգընկերուհու՝ լրագրող Վալերի Տրիերվեյերի հետ հարաբերությունները պարզ կդառնան մինչև փետրվարի 11-ը, քանի որ այդ օրը նրանք երկուսով պաշտոնական այցով պետք է ԱՄԱ մեկնեն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here