տուն Լուրեր ՕԵԿ հանրահավաքի տապալումը

ՕԵԿ հանրահավաքի տապալումը

182
0

OEK-600x337

Երեկ տեղի ունեցավ ՕԵԿ հանրահավաքը: Սպասումներն ու ակնկալիքներն իրարամերժ էին: Նախ արտահայտվողների մեծ մասը կարծում էր, որ որևէ մարդ չի գնալու այս հանրահավաքին, քանի որ ՕԵԿ-ի պես հեղինակազրկված կուսակցությունը չի կարողանա նորից իրացնել իր քարոզչությունը: Սակայն արի ու տես, որ Հայաստանում գտնվել էին մի քանի հարյուր քաղաքացիներ, ովքեր, այնուամենայնիվ, այս ամառվա տապին որոշել էին գալ հանրահավաքի:

Araratnews-ի լրագրողի հարցերին, թե ի՞նչ նպատակով եք եկել այս հանրահավաքին, հիմնականում լսվում էր «ախպերս, դե բերել են էլի» հայտնի արտահայտությունը: Ի վերջո, մեզ հետ զրուցող քաղաքացիներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ իրենք Եվրոպական համալսարանի ուսանողներ են, և իրենցից պահանջել են ներկայանալ այս հանրահավաքին:

Պաթոսային ելույթների մասին խոսելն անգամ անիմաստ է: Մնում է անդրադառնալ հանրահավաքի ամենահետաքրքիր հատվածին, երբ Արթուր Բաղդասարյանի խոսելու ժամանակ ֆեյսբուքյան ակտիվիստներից մեկը ԱԽՔ գրությամբ թուղթ ամրացրեց, իսկ Բաղդասարյանի «օխրանան» սկսեց հարվածել նրան: