տուն Քաղաքական Միջազգային Օդեսայում տեղի ունեցածն իսկական ֆաշիզմ է. Լավրով

Օդեսայում տեղի ունեցածն իսկական ֆաշիզմ է. Լավրով

72
0

tpbje2014050630a_42753075

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ֆաշիզմի դրսևորում է որակել Օդեսայում մայիսի 2-ին տեղի ունեցած ողբերգությունը, որի ժամանակ Արհմիությունների շենքում այրվել էր մի քանի տասնյակ մարդիկ:

Այս մասին Լավրովը հայտարարել է Հաղթանակի օրվա կապակցությամբ միջոցառման ժամանակ: «Եվրոպայում շատերն արդեն աչք են փակում այն բանի վրա, թե ինչպես է այդ գաղափարախոսությունը նոր կողմնակիցներ ձեռք բերում, թե ինչպես են այն տարածողները նոր հետևորդներ հավաքագրում, երթ էր կազմակերպում նախկին էսեսցիների պատվին, որոնք հանցագործ են ճանաչվել Նյուրնբերգի դատարանի կողմից: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, արդեն ոչ միայն երթեր են կարգախոսներով, որոնք գովերգում են նացիսական հանցագործներին, դա արդեն ֆաշիզմի կենդանի դրևորում է: Այն, ինչ տեղի ունեցավ Օդեսայում մայիսի 2-ին, իսկական ֆաշիզմ է», — ասել է Լավրովը:

Նա շեշտել է, որ Ռուսաստանը թույլ չի տալու, որպեսզի թաքցվեն ողբերգության հետ կապված փաստերը և կշարունակի հետամուտ լինել ամբողջ իրականության բացահայտմանը: