Օդեսայի նկատմամբ Ռուսաստանի կողմից վերահսկողություն հաստատելու հարցը ժամանակի խնդիր է։ Նման կարծիք է հայտնել Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն՝ նշելով, որ դա տեղի կունենա, եթե ապակայունանա իրավիճակը Մերձդնեստրում։
«Իրավիճակն Ուկրաինայում բարդ է։ Մի կողմից Դոնեցկի աշխատավորներն են դուրս գալիս փողոց՝ պահանջելով խաղաղություն, իսկ մյուս կողմից Սլավյանսկում այս գիշեր կրկին կրակոցներ էին լսվում և ռազմական գործողություններ տեղի ունենում։ Շատ դժվար է կանխատեսել, թե ինչ տեղի կունենա՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը չի բացահայտում իր դիրքորոշումը, որպեսզի թույլ տա հասկանալ, թե ինչպիսին է լինելու նրա միջամտությունը հետագայում», — ասել է Ռումինիայի նախագահը։ Այս մասին հաղորդում է UNN-ը։
Ռումինիայի նախագահի կարծիքով, եթե Ռուսաստանն իրոք մտադիր է մոտենալ Դանուբի ակունքներին, ապա պետք է սպասել Մերձդնեստրի ապակայունացմանը և Օդեսայում ճգնաժամի վերսկսմանը։