Մի խումբ բժիշկներ պարզել են, որ օդաչուների և ինքնաթիռների անձնակազմի մյուսն անդամների մոտ մաշկի քաղցկեղի՝ մելանոմայի դեպքերն ավելի հաճախ են, քան այլ մասնագիտության մարդկանց շրջանում։ Նրանք 270 հազար հոգու շրջանում անցկացրել են հետազոտություն։ Հետազոտության արդյունքները հրապարակված են JAMA Dermatology ամսագրում։
Նրանք ենթադրում են, որ վտանգավոր գործոն են այս դեպքում համարվում տիեզերական ճառագայթման և ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը, որոնց ենթարկվում են ինքնաթիռի անձնակազմի անդամները։ Պարզվել է, որ այլ մասնագիտությունների համեմատ՝ մելանոմայով հիվանդանալու վտանգը օդաչուների շրջանում ավել է 2.22 անգամ, իսկ անձնակազմի անդամների շրջանում՝ 2.09 անգամ։