տուն Քաղաքական Միջազգային Օբաման 225 միլիոն դոլար հատկացրեց Իսրայելի Երկաթե գմբեթին

Օբաման 225 միլիոն դոլար հատկացրեց Իսրայելի Երկաթե գմբեթին

122
0

irondome

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օրենք է ստորագրել, որով Իսրայելին հատկացվում է 225 մլն դոլար հակահրթիռային «Երկաթե գմբեթ» համակարգի կատարելագործման համար։ Այս մասին հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Այս գումարները հավելում են այն 176 մլն-ին, որոնք նախագահը պահանջել էր 2015 թվականի բյուջեի նախագծով, ինչպես նաև Կոնգրեսի կողմից առաջարկված 175 մլն-ին ԱՄՆ-ում «Երկաթե գմբեթի» որոշ մասեր արտադրելու փոխահատուցման համար», — ասել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Էրնեստը։

Էրնեստը հերթական անգամ աջակցություն է հայտնել Իսրայելին՝ իր քաղաքացիներին պաշտպանելու հարցում, ինչպես նաև կոչ է արել իսրայելյան իշխանություններին զգուշություն ցուցաբերել Գազայի հատվածում՝ խաղաղ բնակչության շրջանում զոհեր թույլ չտալու համար։