«Մեծ Յոթնյակի» գագաթնաժողովի ճանապարհին Բարաք Օբաման կանգ է առել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում, որտեղ հանդիպել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկուն և Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյին:
Ուղևորության ծրագրի համաձայն ԱՄՆ-ի նախագահը 3 օրում պետք է այցելեր 3 երկիր՝ Լեհաստան, Բելգիա և Ֆրանսիա: «Բայց, ամենայն հավանականությամբ, այսպիսի ռեժիմը չափազանց ծանր ազդեցություն է ունեցել Օբամայի վրա, քանի որ Լեհաստանի նախագահի ելույթի ժամանակ նա քնել է», — այս մասին նշում է RT-ի լրագրող Փոլ Սքոթը: