ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է մեկ տարով հետաձգել բժշկական ապահովագրության փաթեթների չեղյալ հայտարարելը, որոնք չեն համապատասխանում առողջապահական նոր բարեփոխումներով սահմանված չափանիշներին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Օբաման նաև ներողություն է խնդրել բժշկական ապահովագրության նոր համակարգը սպասարկող կայքի աշխատանքի խափանումների համար, որը պետք է յուրօրինակ էլեկտրոնային բորսայի դեր խաղար և բարձրացներ մրցակցությունը ապահովագրական ընկերությունների միջև։ Հոկտեմբերի մեկից բացված կայքից օգտվել է ընդամենը 100 հազար մարդ, այնինչ ակնկալվում էր մինչև 500 հազար այցելու։