տուն Քաղաքական Միջազգային Օբաման պարգևատրել է Քլինթոնին, ապա հարգել Քենեդու հիշատակը

Օբաման պարգևատրել է Քլինթոնին, ապա հարգել Քենեդու հիշատակը

152
0

barack-obama-bill-clinton-dnc-2012jpg-d5e561f722625808

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նախկին նախագահ Բիլ Քլինթոնը իրենց կանանց՝ Միշելի և Հիլարիի ուղեկցությամբ հարգել են նախկին նախագահ Ջոն Քենեդու հիշատակը, ով սպանվել էր 1963 թվականի նոյեմբերի 22-ին Դալասում։ Այս մասին հաղորդում է Սպիտակ տունը։

42-րդ և 44-րդ նախագահները ծաղկեպսակ են դրել Արլինգտոնյան գերեզմանատանը թաղված Քենեդու գերեզմանին։

Դրանից առաջ Օբաման Սպիտակ տանը ԱՄՆ-ի բարձրագույն պարգևը՝ Ազատության նախագահական մեդալը շնորհել է 16 դափնեկիրների, այդ թվում՝ Բիլ Քլինթոնին։ Պարգևատրվածների շարքում են եղել նաև ամերիկուհի առաջին տիեզերագնաց Սալի Ռայդը և հայտնի հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here