ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի պատրաստվում բանակցություններ վարել իր քաղաքական հակառակորդների հետ կառավարության ֆինանսավորումը վերականգնելու նպատակով,- հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Այս մասին Օբաման հայտարարել է երեքշաբթի օրը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջո Բայերի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ: Բայերի խոսքերի համաձայն, նախագահը ինքն է զանգահարել խոսնակին:
Սպիտակ տունը պնդում է, որ հանրապետականների կողմից ղեկավարվող Ներկայացուցիչների պալատը ընդունի այսպես կոչված «մաքուր բանաձևը» կառավարության ժամանակավոր ֆինասավորման մասին՝ առանց որևէ նախապայմանի:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ներկայացուցիչները արգելափակել են ԱՄՆ պետական պարտքի վերին շեմի բարձրացման մասին օրենքը և պահանջում են զիջումների գնալ Օբամայի մեծածավալ առողջապահական բարեփոխումների հարցի շուրջը՝ ընդգծելով բյուջեի ֆինանսական բեռի մեծացման ահագնացող տեմպերը: |
տուն Քաղաքական Միջազգային Օբաման չի պատրաստվում բանակցությունների գնալ կառավարության ֆինանսավորումը վերականգնելու համար