ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշելը, ասել են, թե չգիտեն՝ որտեղ են բնակվելու նախագահական ժամկետի ավարտից հետո՝ 2017 թվականին: Սակայն նրանք չեն բացառում, որ կմնան մայրաքաղաքում, որպեսզի օգնեն փոքր դստերը, որն այստեղ դպրոց է հաճախում: Այս մասին հաղորդում է ABC-ն:
Ինչպես հայտնի է, Օբամաների ավագ դուստրը՝ Մալիան, 2017-ին արդեն համալսարան կհաճախի, իսկ կրտսեր դուստրը՝ Սաշան, դեռ աշակերտուհի կլինի: