ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դարձել է Զաք Գալիֆինակիսի հումորային շոուի՝ «Երկու պտեր» (Two Ferns) հաղորդման հյուր։ Այն հեռարձակվում է համացանցային Funny Or Die ալիքով։
Գալիֆինակիսը շոուի ժամանակ տվել է մի շարք անհարմար հարցեր։ Օրինակ, նա հետաքրքրվել է, թե ինչպես է Օբաման իրեն զգում որպես «վերջին սևամորթ նախագահ», կամ որ ամենուր գրում են, որ ինքը ծնվել է Քենիայում։ Օբաման երբեմն կարողացել է «դուրս գալ» անհարմար հարցերի տակից։
)