տուն Քաղաքական Միջազգային Օբաման Մերկելի և Քեմերոնի հետ քննարկել է մալայզիական ինքնաթիռի և Ռուսաստանի դեմ...

Օբաման Մերկելի և Քեմերոնի հետ քննարկել է մալայզիական ինքնաթիռի և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հարցը

85
0

merkel-obama-cameron-540x304

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ քննարկել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հարցը՝ հաշվի առնելով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերջին զարգացումները։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Ռուսաստանն, անկասկած, պատասխանատվություն է կրում այն բանի մերժման համար, որ Ուկրաինայի արևելքում գործող անջատողականները ծանր զինտեխնիկա և այլ տեսակի աջակցություն են ստանում Ռուսաստանից», — ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Կողմերը համաձայնել են հետագա համատեղ քայլեր իրականացնել այն դեպքում, եթե Ռուսաստանը շարունակի ապակայունացնել իրավիճակն Ուկրաինայում։ Երեկ Բարաք Օբաման հերթական անգամ պահանջել է Ռուսաստանից դադարեցնել անջատողականներին օգնություն ցուցաբերելը։