ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հերքել է այն պնդումները, թե ինքը 2012 թվականի ընտրություններից առաջ պատրաստվում էր փոխարինել փոխնախագահ Ջո Բայդենին Հիլարի Քլինթոնով։ Հիշեցնենք, որ այս մասին տեղեկությունները տարածել էին լրագրողներ Մարկ Խալպերինը և Ջոն Հայլեմանն, ովքեր իրենց գրքում գրել էին, որ նախընտրական փուլում Օբամայի շտաբում քննարկվել է նման փոփոխության հնարավորությունը։
«Մի բան հստակ կարող եմ ասել․ Եթե ինձ խնդրեին, ես կասեի, որ առանց Ջո Բայդենի չեմ առաջադրվի։ Որովհետև, ես անկեղծ կարծում եմ՝ նա մեր պատմության ընթացքում լավագույն փոխնախագահներից մեկն է», — ասել է Օբաման NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։