ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ հանդիպել է Apple-ի, Google-ի, Yahoo-ի, Microsoft-ի, Twitter-ի, Facebook-ի ղեկավարների հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի այլ ղեկավարներ։ Քննարկվել է ամերիկյան գաղտնի ծառայությունների կողմից օգտատերերի լրտեսման հարցը։ Այն տևել է երկու ժամ և ընթացել է փակ դռների հետևում։
«Մենք գնահատում ենք լրտեսման վերաբերյալ մեր սկզբունքները նախագահի հետ քննարկելու հնարավորության տրամադրումը, ինչի մասին խոսել էինք անցած շաբաթ։ Մենք բերափոխումներին միտված ավելի ագրեսիվ գործողությունների կոչ ենք անում», — ասվում է IT ոլորտի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, որն արվել է հանդիպումից հետո։
Օբաման պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրելու առաջարկները։