ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոշտ բառեր է օգտագործել Սիրիայում իր քաղաքակնությունը քննադատողների հասցեին։ Այս մասին հաղորդում է The Daily Beast-ը։
Նույն պարբերականի տեղեկություններով՝ դա տեղի է ունեցել փակ քննարկման ժամանակ, որին ներկա են եղել սենատորներ և կոնգրեսականներ։ Նշվում է, որ Օբաման զայրացել է, երբ օրենսդիրներից մի քանիսը կոչ է արել զինել Սիրիայի ապստամբներին։ ԱՄՆ նախագահը հայհոյել է նման առաջարկ անողներին։
Սպիտակ տան ներկայացուցիչները հաստատել են, որ սիրիական հարցով քննարկման ժամանակ եղել են լուրջ վեճեր, սակայն հրաժարվել են հաստատել, թե արդյոք Օբաման հայհոյել է իր ընդդիմախոսներին։