տուն Քաղաքական Միջազգային Օբաման կոչ է անելու եվրոպացիներին շարունակել ճնշումները Ռուսաստանի դեմ. The Wall Street...

Օբաման կոչ է անելու եվրոպացիներին շարունակել ճնշումները Ռուսաստանի դեմ. The Wall Street Journal

68
0

obama_drones_ap_img_0

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ կանի եվրոպական առաջնորդներին՝ պահպանել Ռուսաստանի դեմ խիստ միջոցներ: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը` հղում կատարելով Սպիտակ տան վարչակարգին: «Մենք իրոք չենք ցանկանու, որպեսզի բոլոր խորը արտաշնչեն (ու հանգստանան — խմբ.)` իբր Ուկրաինայի նախագահական ընտրությունները լավ անցան՝ մենք ավարտեցինք մեր գործը»,- ասել է Սպիտակ տան մի պաշտոնյա:

Թերթի տեղեկություններով` Օբաման առայժմ մտադիր չէ բանակցել Պուտինի հետ եվրոպական շրջագայության ժամանակ, երբ երկու առաջնորդները ներկա կգտնվեն Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 70-ամյակին: