ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Իրանի հետ հարաբերություններում արտակարգ իրավիճակի ռեժիմը կպահպանվի՝ չնայած Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ընթացող բանակցություններին:
Արտակարգ իրավիճակի պահպանմամբ ԱՄՆ հնարավորություն կունենա շարունակել և նույնիսկ խստացնել պատժամիջոցները Իրանի նկատմամբ: Որպես արտակարգ իրավիճակի ռեժիմը երկարացնելու պատճառ Բարաք Օբաման նշել, որ «Իրանի հետ հարաբերությունները դեռ չեն վերադարձել բնակակոն ընթացքին»: