տուն Քաղաքական Միջազգային Օբաման աջակցել է Վրաստանին՝ դեպի ՆԱՏՕ իր ձգտումներում

Օբաման աջակցել է Վրաստանին՝ դեպի ՆԱՏՕ իր ձգտումներում

87
0

1-ira-sam-2-2

Վաշինգտոնն աջակցում է Վրաստանի ձգտումներին դեպի ՆԱՏՕ և շարունակում է պաշտպանել այդ երկրի տարածքային ամբողջականության սկզբունքը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ ահնդիպման ժամանակ։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։

«Նախագահն ու փոխնախագահը կրկին հաստատել են Վրաստանի անկախությանն ու միջազգային ճանաչված սահամններում տարածքային ամբողջականությանն աջակցելու հաստատակամությունը։ Նրանք նաև հավաստել են, որ ԱՄՆ-ն աջակցում է վրաց ժողովրդի եվրաատլանտյան ձգտումներին, խոստացել են շարունակել օգնությունը քաղաքական, տնտեսական և պաշտպանական բարեփոխումներում», — ասվում է  Սպիտակ տան հայտարարության մեջ։