տուն Քաղաքական Միջազգային Օբամայի և կոնգրեսականների հանդիպումը որևէ արդյունքի չի հանգել

Օբամայի և կոնգրեսականների հանդիպումը որևէ արդյունքի չի հանգել

217
0

11111

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը կոնգրեսականների հետ որևէ արդյունք չի տվել, և բյուջետային ճգնաժամը երկրում շարունակվում է։ Այս մասին հայտարարել են Սպիտակ տան ներկայացուցիչները։ Օբաման նախաձեռնել էր այս հանդիպումը՝ փփորձելով համոզել կոնգերսականներին՝ ընդունել բյուջետային օրինագիծը, որի բացակայությունը հանգեցրել է կառավարական հիմնարկների ֆինանսավորման դադարեցմանը, իսկ երկիրն օրական կորցնում է մոտ 30 մլն դոլար։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Լրագրողների հետ հանդիպումից հետո կոնգրեսական մեծամասնության ղեկավար հանրապետական Ջոն Բեյները հայտարարել է, որ տեղի է ունեցել բուռն զրույց, սակայն առաջընթացը մեծ չէր։ Նրա խոսքերով՝ նախագահը հրաժարվում է բանակցություններից։ Հանրապետականները պահանջում են դադարեցնել Օբամայի առաջարկած բժշկական ապահովագրության ծրագիրը, ինչն ԱՄՆ նախագահը համարում է իր նախագահության շրջանի ամենամեծ ձեռքբերումներից մեկը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here